Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու վերաբերյալ քննարկման նպատակով վարչապետի որոշմամբ աշխատանքային խումբ է ստեղծվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 6-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետը`
1. Հայաստանի Հանրապետությունում նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու, փոքր մոդուլյար ռեակտորներ տեղակայելու նպատակահարմարության, ինչպես նաև անհրաժեշտ տեխնոլոգիաների ընտրության նպատակով վերլուծություններ իրականացնելու և հետագա քայլերի հաջորդականությունը սահմանելու վերաբերյալ հարցերի քննարկման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին՝ 2-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն՝ աշխատանքային խմբի կատարած աշխատանքների մասին»։
Միջգերատեսչական աշխատանքային խմբի կազմը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի տեղակալ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահ
«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ-ՀԱԷԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
ՀՀ առողջապահության նախարարության
«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ
«Հայատոմ» ԳՀԻ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)
«Հայատոմ» ԳՀԻ ՓԲԸ-ի գիտական գծով տնօրեն, 01 լաբորատորիայի պետ (համաձայնությամբ)
«Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության պետ (աշխատանքային խմբի քարտուղար)։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ