Գյուրզա, շահմար, լորտուներ. նկատված օձերի մասին մեկ օրում 20 ահազանգ է ստացվել

Հունիսի 4-5-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 20 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան, Սիսիան, Կապան, Աշտարակ քաղաքներում, Սիս, Ձորաղբյուր, Քասախ, Կարբի, Ազատան գյուղերում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդունքում հայտնաբերել են 3 գյուրզա, 2 շահմար, 5 սահնօձ, 3 լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ