Ալիևն առարկություն չի հայտնել 1975թ.-ի քարտեզի հիման վրա սահմանազատման վերաբերյալ. ԱԳ նախարար

Հայաստանի իշխանությունը ԼՂ ժողովրդի կողմից մանդատ չի ստացել՝ իրենց ապագան բանակցելու համար, ըստ այդմ, իրավունք չունենք որոշել նրանց կարգավիճակը, Ազգային ժողովում 2022 թվականի բյուջեի կատարողականի քննարկմանը հայտարարեց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Նա հավելեց, որ Արցախի կարգավիճակը որոշելու հավակնություն Հայաստանը չի էլ ներկայացրել:

Նախարարը նշեց՝ Երևանը պետք է փորձի ապահովել Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության մեխանիզմ ու հարթակ:

Արարատ Միրզոյան (ՀՀ ԱԳ նախարար) — Բոլորս գիտենք, թե ինչպիսի իրավիճակ է Լեռնային Ղարաբաղում: Այդ հարցերը պետք է քննարկվեն ու հասցեագրվեն ոչ մեր կողմից, այլ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, ընտրված մարմինների, լիազոր ինստիտուտների կողմից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ