21-շաբաթական պտուղը վիրահատության ժամանակ բռնեց բժշկի մատը․«Հույսի ձեռք»

17 տարի առաջ «Հույսի ձեռք» անվանվող այս լուսանկարը տարածվեց ողջ աշխարհով մեկ:  1999 թ. ԱՄՆ-ում ուլտրաձայնային հետազոտության ժամանակ բժիշկները 21-շաբաթական պտղի ողնաշարի թերություն արձանագրեցին, ինչի պատճառով երեխան ապագայում չէր կարողանա ո՛չ քայլել, ո՛չ նստել:

Բժիշկները որոշեցին ռիսկի դիմել՝ փոքրիկին վիրահատել դեռ մոր արգանդում՝ նրան լիարժեք կյանքի հնարավորություն տալու համար: Մայրը  համաձայնվեց:

Վիրահատությունը հաջող էր ընթանում, վերջում կտրվածքից հանկարծ երևաց փոքրիկի ձեռքը, որն անմիջապես բռնեց բժշկի մատը: Բուժքույրերը շտապեցին լուսանկարել այդ պահը: Մի քանի ամիս անց Սեմյուել Արմասը լույս աշխարհ եկավ:

Նա արդեն 16 տարեկան է: Երիտասարդը շատ է սիրում լող և բասկետբոլ, սակայն մեծ հեռավորությունների դեպքում ստիպված է հաշմանդամի սայլակ օգտագործել: Սեմյուելին կարելի է բախտավոր համարել, ում ճիշտ ժամանակին վիրաբուժական միջամտությունը լիարժեք կյանք նվիրեց:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ