Ես 45 տարեկան եմ․ հղի եմ, չգիտեմ ինչպես վարվել․․․

Իմ անունը Աննա է։ Ես 45 տարեկան եմ, արդեն 5 տարի է ինչ ամուսնալուծվել եմ։ Ունեմ 2 հրաշք երեխաներ՝ տղա և աղջիկ։

Որդիս առանձին է ապրում՝ իր սիրելիի հետ, իսկ աղջիկս ամուսնացել է։ Իսկ ես միայնակ եմ մնում։ Երեխաներս գալիս են ինձ այցելության, բայց դա բավական չէ ինձ միայնակ չզգալու համար։

Ծանոթացա մի տղամարդու հետ, սկսեցինք հանդիպել։ Վերջին ժամանակներս ինքնազգացողությունս վատացել էր, պարզվեց հղի եմ։ Մեկ ամիս է ինչ չենք հանդիպում։ Մտածում եմ նրան այս երեխան պետք չէ։

Չգիտեմ ինչպես վարվել։Ունենալ երեխա թ՞ե ոչ։

Գիտակցում եմ, որ այս տարիքում երեխա ունենալը շատ լուրջ է։ Նա կարող է հիվանդ ծնվել։ Մյուս կողմից էլ այնքան միայնակ եմ, որ կցանկանայի կյանքս կրկին նոր հոգսերով լցնել։

Երկար մտածելուց հետո այդ ամենի մասին պատմեցի աղջկաս, իսկ նա խորհուրդ տվեց ազատվել նրանից։

Ներիր ինձ, փոքրիկս․․․

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ