Նույնիսկ չգիտեմ, թե ինչից սկսեմ: Կարող էի հանգիստ ապրել, բայց հիմա կյանքս կործանվում է: Թե ինչու ամուսնացա ես էլ չգիտեմ…
20 տարեկան էի, երբ ծանոթացա Արսենի՝ ամուսնուս, հետ: Այդ ժամանակ նա 24 տարեկան էր: Ես նրան առաջին հայացքից սիրահարվեցի: Մենք շատ ժամանակ էին անցկացնում միասին: Կես տարի անց նա ինձ ամուսնության առաջարկություն արեց:
Ես երջանկությունից կարծես յոթերորդ երկնքում լինեի: Այնքան էի երազում հարսի շոր հագնել: Բացի այդ վստահ էի, որ սիրելիս երբեք ինձ չի դավաճանի և չի լքի:
Ընկերուհիներս ինձ նախանձում էին, որ նման տղամարդու եմ հանդիպել: Նա գեղեցիկ, հավատարիմ, և ուրախ տղամարդ էր։ Մի խոսքով, անթերի տղամարդ: Ես այնքան էի հպարտանում, որ Արսենն իմ ապագա ամուսինն է:
Շքեղ հարսանիք կազմակերպեցինք: Սկսեցինք ապրել սկեսուրիս հետ նույն տանը: Հարսանիքից 3 ամիս անց իմացա, որ հղի եմ:
Ըստ ձեզ պետք է ուրախանայի, բայց չի ստացվում: Ես գիտակցում եմ, որ ամուսինս ինձ չի սիրում: Նա ինձ լավ է վերաբերվում, չի նեղացնում, բայց մեր միջև չկա կիրք: Նրա ամբողջ քնքշությունն իմ հանդեպ անհետացել է, կարծես չի էլ եղել:
Նա միշտ զբաղված է իր գործերով, իսկ ես տնային հավելված եմ՝ կերակրելու, լվացք անելու և և մաքրություն անելու համար: Արսենն ուշ է տուն վերադառնում, երբ ցանկանա: Գիշերվա 1-ին, 2-ին, նույնիսկ 4-ին։ Վստահ եմ, որ ես նրա կյանքում միակ կինը չեմ:
Սկեսրայրս հանգիստ մարդ է, իսկ սկեսուրիս հետ շատ դժվար է: Միշտ ինչ-որ բանից դժգոհ է: Բացի այդ, ես պարտավոր եմ բոլորի հետևից հավաքել, կարծես տան աշխատող լինեմ: Ես պատրաստ եմ հենց այսօր հեռանալ ընտանիքից, սակայն մի խնդիր կա. որտե՞ղ կապրեմ երեխայի հետ:
Մայրիկիս սիրտը հիվանդ է, նրան ոչինչ չեմ պատմում խնդիրներիս մասին: Եթե գնամ նրա տուն, չենք կարողանա ապրել, մորս փոքր աշխատավրձը չի բավականացնի մեզ երեքիս: 21 տարեկան եմ, բայց արդեն զզվել եմ իմ կյանքից…