Որդու տարեդարձի օրը հայրը հյուրերի ներկայությամբ իսկական իրարանցում էր առաջացրել , որը դաս եղավ բոլորի համար

Մի երիտասարդ նշում էր իր ծննդյան տարեդարձը:Շնորհավորելու էին եկել բազմաթիվ հյուրեր, ովքեր պարում ու զվարճանում  էին նրա տանը: Հանկարծ երեկոյի ամենաթեժ  պահին ներս մտավ տղայի հայրը, անջատեց  երաժշտությունը և ասաց.

«Ես հենց նոր մարդ եմ սպանել, դիակը մեքենայիս բեռնախցիկում է, օգնեք ազատվել դրանից»:

Հյուրերը տարբեր պատճառաբանություններով հեռացան: Մնացին միայն նրա ընկերը և աղջիկը:

Նրանք դուրս եկան բակ, իսկ այնտեղ տեսա  մի շքեղ մեքենա: Հայրը բաց արեց  մեքենայի բեռնախցիկը, որտեղ դիակի փոխարեն մեծ ծաղկեփունջ էր և մի դաշույն:

Ծաղկեփունջը նվիրեց աղջկան, իսկ դաշույնը ընկերոջը, մեքենայի բանալիներն էլ նվիրեց  որդուն և ասաց.

« Հիշի՛ր, տղաս. երբեք մի՛ վատնիր ժամանակդ անպիտան մարդկանց վրա»:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ