Ռուսաստանի կապը Եվրոպայի հետ ապահովելու միակ ճանապարհը Ադրբեջանն է, որտեղից էլ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքով» ռուսական էներգետիկ և տրանսպորտային ուղիները կկպնեն Թուրքիային

Ուշադիր նայեք Ռուսաստանի քարտեզին։ Այդ երկրին բոլոր կողմերից փակել են։ Դեպի արևմուտք ուղիներ չունի, նույնիսկ եթե եվրոպական որոշ երկրներ ցանկանան Ռուսաստանի հետ կապ հաստատել, ապա ռուսներին դա չի հաջողվի՝ Ուկրաինան փակ է, Բելառուսը փակ է, Մերձբալթյան ուղղությունը փակ է։ Վրաստանը փակ է։ Թեպետ երեկ Պուտինը փորձեց շոյել Թբիլիսիի գլուխը՝ վերացնելով օդային և վիզային արգելքը, միևնույնն է՝ չեմ կարծում, որ Վրաստանը կուլ կտա Կրեմլի կուտը։ Արևմուտքից Վրաստանին արդեն զգուշացրել են, որ Պուտինի այդ որոշումից հանկարծ շատ չոգևորվեն։

Ռուսաստանի կապը Եվրոպայի հետ ապահովելու միակ ճանապարհն Ադրբեջանն է, որտեղից էլ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքով» ռուսական էներգետիկ և տրանսպորտային ուղիները կկպնեն Թուրքիային։ Իսկ Ադրբեջանը Թուրքիային կապող միակ կարճ ճանապարհը «Զանգեզուրի միջանցքն» է։ Հետևաբար, «Զանգեզուրի միջանցք» կոչվող օպերացիայի միակ շահառուն Ռուսաստան է։ «Զանգեզուրի միջանցքը» Ռուսաստանի էներգետիկ ռեսուրսների և տրանսպորտային օդանցքն է։ Այդ միջանցքը նույնիսկ Ադրբեջանի համար երկրորդական նշանակություն ունի։ Իսկ միջանցքը ստանալու համար Հայաստանին պետք է միշտ սադրել, բայց ոչ թե իրենց, այլ Ադրբեջանի ձեռքով։

Բնականաբար, տարածաշրջանի հաշվով իր շահերն ունի նաև արևմուտքը։ Սակայն, այս պահին արևմուտքին շահեկան է, որպեսզի Հայաստանի տարածքով անցնող հաղորդակցության ուղիները գտնվեն Հայաստանի տիրապետության տակ։

Վաշինգտոնյան բանակցություններից հետո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն առաջիկայում հանդիպելու են Բրյուսելում։ Մոսկվային այս փուլում պետք է ամեն գնով տապալել բրյուսելյան հանդիպումը, սկսվեց Սոթքից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ