Երուսաղեմի այս լապտերները ծաղկում են, երբ դրանց տակով անցնում են մարդիկ

Երուսաղեմի Վալերոյի հրապարակում հետիոտները կարող են հիանալ այս հսկայական լապտերներով, որոնք ծաղկում են, երբ դրանց են մոտենում անցորդները։

Շատ գեղեցիկ տեսարան է և այս կակաչները ներկայացնում են HQ Architects ընկերության ճարտարապետների խումբը։

Այս լապտերները քաղաքային տարածքը բարելավելու նախագծի մի մասն են կազմում. ինը մետրանոց կակաչները, ճարտարապետների մտահղացմամբ, պետք է լավ տրամադրություն պարգևեն անցորդներին և գեղեցկացնեն քաղաքը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ