Չինաստանում բժիշկները հեռացրել են տղամարդու մեջքի 15 կիլոգրամանոց գոյացությունը

Չինաստանում բժիշկները հեռացրել են տեղի բնակիչներից մեկի մեջքին առաջացած 15 կիլոգրամանոց գոյացությունը: Թանգ ազգանունով 68-ամյա տղամարդն այդ ուռուցքով ապրել է ավելի քան 30 տարի:

Երկար տարիներ բժիշկները չէին ցանկանում վիրահատել տղամարդուն, քանի որ ուռուցքն արդեն ախտահարել էր նրա հիմնական զարկերակները, թոքերն ու ողնաշարը, սակայն նա հիվանդանոց է տեղափոխվել քներակի վնասվածքի պատճառով:

Մի քանի ամիս տղամարդը գտնվել է բժիշկների հսկողության տակ, որից հետո նոր որոշել են  նրան վիրահատել:

Վիրահատությունը  տևել է 33 ժամ, տղամարդը մեծ քանակությամբ արյուն է կորցրել, սակայն բժիշկները մեծ ջանքեր են գործադրել նրա կյանքը փրկելու համար:

Չորս օր վերակենդանացման բաժանմունքում անցկացնելուց հետո նրա ինքնազգացողությունը սկսել է բարելավվել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ