Ուկրաինան սադրանքի փորձ է արել Անկարայում՝ ՍԾՏՀ ԽՎ գագաթնաժողովում

Անկարայում Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության և ՍԾՏՀ ԽՎ 61-րդ Գլխավոր ասամբլեայի խորհրդարանների նախագահների հոբելյանական գագաթնաժողովում ուկրաինական կողմը փորձել է սադրանք իրականացնել Ռուսաստանի դեմ: Այս մասին, ըստ ria.ru-ի, հայտնել է պատվիրակության ղեկավար Օլգա Տիմոֆեևան։

Նա պարզաբանել է, որ Մոսկվան այդ միջոցառմանն ուղարկել է ներկայացուցիչների կրճատված կազմ։ Տիմոֆեևայի խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել ռուսական պատվիրակության ելույթի ժամանակ։

«Ուկրաինական պատվիրակությունը դիվերսիայի փորձ է արել՝ փորձելով ընդհատել ելույթը, դրոշներ կախել, վիրավորական կոչեր բղավել»,- ասել է նա։

Ռուսական պատվիրակության ղեկավարն ընդգծել է, որ Մոսկվայի խնդիրն է արտահայտել իր տեսակետը, այլ ոչ թե քաղաքականացնել գործընթացը, ինչպես դա արեցին Կիևի ներկայացուցիչները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ