Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհից հետո փլատակների տակից գտել են սայրաձողի պղնձե աքաղաղը, որի մեջ մասունքներ են եղել:
Աքաղաղը հայտնաբերվել է ապրիլի 16-ի երեկոյան, ընդ որում՝ փլուզման պահին աքաղաղը պոկվել է սայրաձողից: Աքաղաղը վնասվել է, սակայն մասնագետները հուսով են, որ այն հնարավոր կլինի ամբողջությամբ վերականգնել:
Աքաղաղի մեջ պահվել է Քրիստոսի փշապսակի մի մասը, ինչպես նաև Փարիզի հովանավոր սրբերի՝ սուրբ Ժնևևի և սուրբ Դիոնիսիոսի մասունքները: Հայտնի չէ՝ արդյոք մասքունքները պահպանվել են, թե ոչ: