Արթուր Ալեքսանյանը կպայքարի ԵԱ-ի 6-րդ չեմպիոնության համար

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում Արթուր Ալեքսանյանը ժամանակից շուտ 9։0 հաշվով հաղթեց Չեխիայի ներկայացուցիչ Արթուր Օմարովին ու դուրս եկավ եզրափակիչ։

Նշենք, որ Եվրոպայի առաջնությունը կտևի մինչև ապրիլի 23-ը:

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Վիգեն Նազարյանը (87 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ):

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ