Վրաստանում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումներից մեկի ղեկավարին

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հայտնել է, որ ձերբակալվել է Սիրիայում «Իսլամական պետության» կողմից մարտերին մասնակցած Վրաստանի քաղաքացի Մալխազ Պակսաշվիլին։

«Պետական անվտանգության ծառայության հակաահաբեկչական կենտրոնը հատուկ գործողության արդյունքում, դատարանի որոշման հիման վրա, ձերբակալել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության խմբավորումներից մեկի ղեկավար, Վրաստանի քաղաքացի Մալխազ Պակսաշվիլիին»,- նշված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ Պակսաշվիլին Վրաստանից Սիրիա է մեկնել 2013 թվականին, որտեղ էլ անդամակցել է «Իսլամական պետությանը», 2013-15 թթ․ ներառվել է այսպես կոչված ռազմական էմիրների՝ եղբայրներ Կեսար և Ցիսկարա Տոխոսաշվիլիների խմբավորումում։ Նրանք ավելի վաղ են ձերբակալվել հատուկ ծառայությունների կողմից։

Հարուցվել է քրեական գործ՝ «Օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությանը կամ օտարերկրյա պետության կողմից վերահսկվող ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու կամ ահաբեկչական գործունեության մեջ նրան օժանդակություն ցուցաբերելու» հոդվածով, որով ազատազրկման ժամկետ է սահմանված 10-17 տարին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ