Հայկական սպորտում այսօր գերհագեցած օր է սպասվում. ովքեր են մեդալների հավակնորդները

Այսօր՝ ապրիլի 21 ին, հայկական սպորտում գերհագեցած օր է սպասվում:

Երևանում ընթացող ծանրամարտի Երոպայի առաջնության ընթացքում ժամը 09։00-ին մրցահարթակ է դուրս գալու 81 կգ Բ խմբում Աննա Ամրոյանը, ժամը 17։30-ին՝ նույն քաշային կարգում Լիանա Գյուրջյանը:

20։00-ին սպասվում է 96 կգ քաշային տղամարդկանց պայքարը: յս խմբում հանդես կգան հայ ծանրորդներ Դավիթ Օվասապյանն ու Արա Աղանյանը:

Զուգահեռ, Զագրեբում ընթանալու է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանից այսօր մասնակցում են 55 կգ քաշային կարգում Ռուդիկ Մկրտչյանը, 63 կգ՝ Հրաչյա Պողոսյանը, 77 կգ՝ Մալխաս Ամոյանը, 87 կգ՝ Վիգեն Նազարյանը և 130 կգ՝ Դավիթ Օվասապյանը:

Այսօր Հայաստանի սպորտային հանրությունը մեդալների ու չեմպիոնական տիտղոսների մեծ ակնկալիքներ ունի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ