Brunette-ը իր «Future Lover» երգով կհայտնվի լավագույն 10-յակում․ BBC–իի եվրատեսիլյան կանխատեսումները

40 օրից Լիվերպուլում կմեկնարկի Եվրատեսիլյան շաբաթը։ Այս կապակցությամբ BBC-ի երաժշտական թղթակից Մարկ Սավաժը ներկայացրել է հնարավոր հաղթողների մասին իր անձնական կանխատեսումը` միաժամանակ խոստովանելով, որ «հաղթողին գուշակելու սարսափելի փորձ ունի»:

Ըստ նրա կանխատեսումների՝ Հայաստանի ներկայացուցիչ երգչուհի Brunette-ը իր «Future Lover» երգով կհայտնվի լավագույն 10-յակում։

«Brunette-ը 21-ամյա Էլեն Երեմյանի բեմական անունն է, ով Հայաստանում մեծ թվով երկրպագուներ ունի։ Նա հատուկ Եվրատեսիլի համար բալլադ է գրել մի սիրեցյալի մասին, ում դեռ չի հանդիպել։ Գեղեցիկ ռիթմիկ, ռեփ ոճի կրկներգն ու երգչախմբի համադրությունը տարօրինակ անդիմադրելի է թվում»,- գրում է հեղինակը։

Նրա կարծիքով՝ «Եվրատեսիլ 2023»–ում կհաղթի Շվեդիան՝ երգչուհի Loreen-ն իր «Tattoo» երգով․ «Եվրատեսիլ՝ որպես նախկին հաղթող վերադառնալը ռիսկային ռազմավարություն է, և այն չի վրիպել 2012 թվականի հաղթող Loreen-ի ուշադրությունից: «Նրանք հարց են տվել, եւ պատասխանը եղել է․ «Դա չի լինելու», — ասել է նա BBC-ի Եվրատեսիլի փոդքաստում: «Ինձնից չորս շաբաթ պահանջվեց [որոշելու համար]: Դա ավելի շատ նման էր. «Ի՞նչ կարող եմ ասել: Տալու բան ունե՞մ»։

Երաժշտական թղթակցի կարծիքով՝ «Tattoo»-ն փոթորկոտ տրանս-հիմն է: Այն արդեն ֆավորիտ է բուքմեյքերների կողմից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ