Կայծակը հարվածել է աշխարհի ամենաբարձր աշտարակին` Բուրջ Խալիֆային

Կայծակը հարվածել է աշխարհի ամենաբարձր աշտարակին՝ Բուրջ Խալիֆային, որը գտնվում է Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Դուբայում: Տեսանյութը հրապարակել է ABC News-ը:

«Բուրջ Խալիֆան» համարվում է ամենաբարձր աշտարակը ամբողջ աշխարհում: Երբ երկնաքերը դեռ կառուցվում էր, նրա նախագծման բարձրությունը գաղտնի էր պահվում: Դա արվել է նրա համար, որ եթե ամենաբարձր երկնաքերը տեղադրվի ինչ-որ տեղ, այնուհետև Դուբայում աշտարակի նախագծում կարելի է ուղղումներ կատարել:

Այն 828 մետր է և ունի 162 հարկ, արժեքը՝ 4.1 մլրդ դոլար: Ճարտարապետը ամերիկացի Էդրիան Սմիթն է: Շենքի կառուցման սկզբից երկնաքերի վերջնական բարձրության շուրջ, շատ լուրեր էին տարածվել:

Սկզբում ենթադրվում էր, որ 705 մ բարձրության աշտարակի նախագիծը կլինի ավստրալական «Գլոլլո աշտարակի» (560 մ) փոփոխված տարբերակը: Ծրագրի ղեկավարները նշեցին, որ բարձրությունը կգերազանցի ավելի քան 700 մետրը, այսինքն Բուրջ Խալիֆան ամեն դեպքում շինարարության ավարտից հետո կլինի Երկրի ամենաբարձր շենքը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ