Ռուսաստանն ունի եզակի զենք, որը կարող է ոչնչացնել ցանկացած հակառակորդի՝ ներառյալ ԱՄՆ-ին. Պատրուշև

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, որ Ռուսաստանը իր գոյությանը սպառնացող վտանգի դեպքում ի վիճակի է ոչնչացնել ցանկացած հակառակորդի, այդ թվում՝ ԱՄՆ-ին։ Այս մասին նա ասել է «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում։

«Ռուսաստանը համբերատար է և ոչ մեկին չի վախեցնում իր ռազմական առավելություններով։ Բայց նա ունի ժամանակակից եզակի զենքեր, որոնք կարող են ոչնչացնել ցանկացած հակառակորդի, այդ թվում՝ ԱՄՆ-ին, իր գոյությանը սպառնացող վտանգի դեպքում»,- ասել է Պատրուշևը։

Նրա խոսքով՝ Արևմուտքում «ինչ-որ մեկը», մոռանալով պատմության դասերը, արդեն խոսում է Ռուսաստանի նկատմամբ ռազմական հաղթանակի մասին։

Նա նշել է, որ ամերիկացի քաղաքական գործիչները կարծում են, որ կարող են կանխարգելիչ հարված հասցնել Ռուսաստանի Դաշնությանը, և այդ դեպքում Ռուսաստանը չի կարողանա պատասխանել։

Պատրուշևն այս փաստարկներն անվանել է «անհեռատես հիմարություն»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ