Չկա մարդ, ով վախ չունենա. բոլորն էլ ինչ-որ բանից վախենում են: Հաճախ վախի հետևանքով պատրանքն ու իրականությունը խառնվում են իրար, երբ մարդ չի կարողանում դրանք իրարից զատել:
Մարդկային վախերը տարբեր են այնպես, ինչպես մարդիկ են տարբեր: Մեր այսօրվա հոդվածի երիտասարդը տարօրինակ ձայն լսեց դույլի մեջ և երբ մոտեցավ դույլին վախից քարացավ։ Սկզբում նա չէր հասկանում, թե իրականում ինչ է դա, պարզվեց սովորական բազմոտանին է։
Դե երաշխիք չկա, եթե մենք լինեինք նրա փոխարեն ինչպես կարձագանքեինք, այնուամենայնիվ այն սարսափեցնող է։
Բազմոտանիների բոլոր ներկայացուցիչները գիշերային ակտիվ գիշատիչներ են, իսկ ցերեկը պատսպարվում են թաքստոցներում: Վերջավորությունների առաջին զույգը ունի թունավոր գեղձեր, որոնց ծորանները բացվում են մագիլների ծայրերին:
Խոշոր խայթոցը ցավոտ է մարդկանց համար: Երկարաոտ ճանճորսներն ակտիվ են մթնշաղին. որսում են ճանճեր և այլ միջատներ:
Վտանգի դեպքում երկզույգոտանիները կծիկ են դառնում, և շատերը թշնամուն վախեցնում են թունավոր գեղձերի տհաճ հոտ արձակող արտազատուկով, որի մեջ կա մահացու կապտաթթու:
Բազմոտանիների որոշ տեսակներ գյուղատնտեսական, ջերմոցային բույսերի վնասատուներ են: