«Ինձ դառնացնում է այն, որ այդ լրջության մարդը Հայաստան է ղեկավարել». Նիկոլ Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի մասին

Ես հիմա չեմ ուզում նախկին կամ ներկա խոսակցության մեջ մտնել, բայց պետք է ասեմ. ինձ դառնացնում է այն, որ այդ լրջության մարդը Հայաստան է ղեկավարել, ո՞նց կարելի է այդքան անլուրջ լինել։ Այս մասին ասուլիսի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի Սերժ Սարգսյանի հայտարարությունն առ այն, որ պատերազմի ժամանակ ամենահզոր զենքերը չեն օգտագործվել։

«Հազարավոր կամավորներ են մասնակցել պատերազմին, որևէ մեկը ձեզ ասե՞լ է, որ զենքի պակաս են ունեցել։ Կատարյալ սուտ է, որ 2018 թվականից հետո զենք չի գնվել։ Օգնություն ասելով ի՞նչ նկատի ունեն։ Կարո՞ղ է ձրի զենքը նկատի ունեն։ Չասեմ՝ ձրի զենքը ի՞նչ է»,- ասել է Փաշինյանը և հավելել, որ Հայաստանը 2018-ից հետո գնել է այնքան զինամթերք, որքան նախորդ 10 տարում՝ միասին վերցրած:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ