Չինացի նկարիչն արտաշիրիմել է հոր աճյունը և լուսանկարվել

Չինաստանի մայրաքաղաք Պեկինի բնակիչ Սիյուան Չժիձին արտաշիրիմել է հոր աճյունը, որպեսզի լուսանկարվի։ Սիյուանը պատմել է, որ իր հայրը մահացել է լյարդի քաղցկեղից, երբ ինքն ընդամենը 3 տարեկան էր, այդ իսկ պատճառով հոր մնացորդների հետ լուսանկարվելն իր երազանքն է եղել։

«Զգացողություններս պարզապես սքանչելի էին։ Նման լուսանկարներում պետք է մերկ լինել, քանի որ մենք հենց այդպես ենք աշխարհ գալիս և կյանքից հեռանում։ Մենք չպետք է վախենանք մարդկանց իսկական արվեստ ցուցադրելուց»,- ասել է նա։

Երեսուներեքամյա նկարիչն իր ստեղծագործությունները հրապարակել է չինական Weibo հայտնի սոցկայքում, ինչն օգտատերերի շրջանում հակասական արձագանք է առաջացրել։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ