Մեկ տարի առաջ՝ այս օրերին, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ սկսվեց քայլարշավ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության։
Իսկ ինչպե՞ս են գնահատում քաղաքացիները հեղափոխության մեկ տարին։ Նրանց մեծ մասը դրական է գնահատել հեղափոխության մեկ տարին։
Ըստ քաղաքացիների՝ ակնհայտ փոփոխություններից մեկն այն է, որ անարխիան փողոցներից վերջացել է, նախկին իշխանությունից ազատվելուց հետո մարդիկ հանգիստ ու բարի են դարձել։
Ոմանք էլ նշել են, որ թեև շոշափելի փոփոխություն չեն տեսնում, սակայն լիահույս են, որ դրանք կլինեն։
«30 տարվա քանդածը մեկ տարվա մեջ չի վերականգնվի»,- ասել են քաղաքացիները։