Արցախում քաղաքացին ինքնասպան է եղել. ԱՀ ՔԿ

ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2023թ. մարտի 3-ին՝ ժամը 07։00-ի սահմաններում, ԱՀ Ասկերանի շրջանի Դահրավ համայնքի առանձնատներից մեկում 1984թ ծնված, նույն համայնքի ժամանակավոր բնակիչ Վ.Ա.-ի կողմից ապօրինի պահվող մարտական նռնակի պայթեցմամբ ինքնասպանություն գործելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով և 245-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը։

Նշանակվել են փորձաքննություններ։ Իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ