Դպրոցական տարիներից արտահայտություններ, որ բոլորս ենք հիշում

Ուսուցչի վեհ կերպարը և մասնագիտությունը նման է ճարտարապետությանը, միայն այն տարբերությամբ, որ ուսուցիչը մատաղ սերնդի հոգու ու մտքի, քաղաքացիական կեցվածքի ու ազգային նկարագրի ճարտարապետն է:

Ուսուցչին է վստահված մեր ամենաթանկ, ամենամնայուն ու անգնահատելի «կապիտալը», մեր վաղվա հզոր ու միացյալ հայրենիք ունենալու մեր աշխարհասփյուռ ազգի դարավոր երազանքների իրականացման սուրբ գործը:

Դպրոցական տարիների  հետ կապված արտահայտություններ, որ բոլորն էլ կհիշեն։ Իսկ դուք նշվածներից բացի ի՞նչ հիշում, ավելացրեք մեկնաբանության բաժնում։

  • Իսկ գլուխդ տանը չես մոռացե՞լ
  • Դե որ ոչ մեկ չի ուզում պատասխանել, անցնենք մատյանին
  • Քեզ հատուկ հրավե՞ր է պետք
  • Մամ, թող քնեմ, 2-րդ ժամից եմ էսօր
  • Զանգը ուսուցչի համար է
  • Իսկ եթե բոլորը գլուխները պատին տան, դու էլ ես տալու՞
  • Եթե այդքան խելացի ես, արի նստի տեղս, դու դու դասն արա
  • Դուրս արի ու նորմալ մտի
  • Ի՞նչ ծիծաղելի բան ասեցի, ասա, բոլորս միասին ծիծաղենք
  • Երկուսը մատյանում դեռևս մատիտով եմ դնում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ