Կանխարգելիչ պատվաստումը հիվանդությունների նկատմամբ իմունիտետի ամրապնդման լավագույն մեխանիզմ է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության համաձայն, այսօր արտոնագրված պատվաստանյութ գոյություն ունի 26 վարակի դեմ:
Պատվաստումը կանխարգելիչ միջոցառում է, որը ամրապնդում է վարակիչ հիվանդությունների նկատմամբ իմունիտետը և կրճատում է մահվան ռիսկը: Համաշխարհային առողջապահության կազմակերպության տվյալներով, իմունիզացիան ամենամյա 2-3 միլիոն մարդու պաշտպանում է վարակիչ հիվանդություններից առաջացած մահից:
Այս լուսանկարը կատարվել է 1900 թվականին անգլիական քաղաքներից մեկում։Ինչպես ժամանակակից ծնողներն են սկսել հրաժարվել պատվաստանյութեր ստանալուց այնպես էլ այն ժամանակներում կային նման ծնողներ։ Շատ ծնողներ փորձում էին երեխաներին ետ պահել այդ պատվաստանյութերը ստանալուց, որը ցավոք իր հետ բերեց շատ տխուր հետևանքներ։
Այդ ժամանակ Անգլիայում շատ տարածված էր «Բնական ծաղիկ» հիվանդությունը։
Լուսանկարի երեխաները 13 տարեկան են և նրանցից մեկը պատվաստվել էր այդ հիվանդության դեմ, իսկ մյուսը՝ ոչ։ Երևի թե արդեն հասկացաք, որ պատվաստում չստանալու դեպքում ինչ արդյունք կլինի․․․