Երկրաշարժի հետևանքով Թուրքիայի Ալեքսանդիթում հայ ընտանիք է զոհվել

«Գանձասար» շաբաթաթերթը գրում է. «ԵՐԿՐԱՇԱՐԺԻՆ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ԱՂԵՔՍԱՆՏՐԷԹԻ ՄԷՋ ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔ ՄԸ ԶՈՀՈՒԱԾ Է

Երէկ երեկոյեան, Հալէպի Հայ Մարմնակրթական Միութեան (ՀՄՄ-ի) Վարչութիւնը խոր կսկիծով գուժեց մահը Երկուշաբթի, 6 Փետրուար 2023-ին աղէտեալ երկրաշարժին հետեւանքով Աղեքսանտրէթի (Իսկէնտէրունի-Թուրքիա) մէջ զոհուած Մեսրոպեան ընտանիքի անդամներուն՝ Հալէպի ՀՄՄ-ի նախկին Տիկնանց Վարչութեան ատենապետուհի Դշխուն Մեսրոպեանի եւ իր երկու զաւակներուն՝ Արմիկ եւ Մեսրոպ Մեսրոպեաններուն, որոնք եղած են ՀՄՄ-ի սկաուտներ, իսկ Արմիկը նաեւ Նոր Սերունդ Մշակութային Միութեան պարախումբի անդամ»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ