Զատկի տոնի ավանդական թխվածք՝ կուլիչ․պատրաստման գաղտնիքը

Զատկի ավանդական թխվածքը` «կուլիչը, սեղանի գլխավոր բաղադրիչներից մեկն է։

Այն ջնարակապատ թխվածք է, որի ներսում սովորաբար չամիչ է լինում։

Ահա, թե ինչպես է պետք պատրաստել այն։

Բաղադրությունը՝

  • Կաթ-500 մլ
  • Չոր խմորիչ-11 գրամ (կամ 50-60 գ թաց խմորիչ)
  • Ալյուր-1-1.3 կգ
  • Ձու-6 հատ
  • Կարագ-200 գրամ
  • Շաքարավազ- 250-300 գրամ
  • Չամիչ -300 գրամ
  • Վանիլային շաքար-1 թեյի գդալ
  • Աղ- երկու պտղունց

Ջնարակի բաղադրությունը՝

  • Ձվի սպիտակուց- 2 հատ
  • Շաքարավազ -100 գրամ

Կաթը եռացնել ու ավելացնել 2 թեյի գդալ շաքարավազ, ավելացնել խմորիչն ու խառնել, ավելացնել 200գր ալյուր, և խառնել։

Փակել անձեռոցիկով կամ սրբիչով ու տաք տեղում դնել, խմորիչը պետք է չափսերով մեծանա։Ձվի դեղնուցն ու սպիտակուցը անջատել ու դեղնուցը շաքարավազի հետ հարել ավելացնել վանիլին և կրկին  խառնել։

Սպիտակուցին 0,5 թեյի գդալ աղ ավելացնել ու խառնել՝ մինչև փրփուր դառնալը։ Խմորիչին դեղնուց ավելացնել ու խառնել, ավելացնել փափկեցրած կարագն ու խառնել։Ստացված զանգվածին ավելացնել նաև սպիտակուցն ու խառնել։ Ստացված զանգվածը հունցել և այն չպետք է շատ պինդ լինի, սակայն չպետք է նաև ձեռքերին կպչի։

Փակել սրբիչով ու տաք տեղում դնել մոտավորապես 30 րոպեի ընթացքում խմորը պետք է բարձրանա։ Չամիչը լվանալ ու չորացնել, խառնել խմորին փակել սրբիչով ու դնել տաք տեղում։

Խմորը բարձրանալուց հետո 100 աստիճան տաքացած ջեռոցը դնել ու թողնել 10 րոպե։ Սպիտակուցը մեկ պտղունց աղով հարել, ավելացնել շաքարավազը, այն լցնել կուլիչի վրա: Կուլիչը կարելի է ձևավորել շոկալդե տարբեր գույների փաթիլներով:

 

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ