Իտալական Ագրոպոլի քաղաքի երկնքում արտասովոր պատկեր է հայտնվել, որը շատ նման է եղել Ռիո դե Ժանեյրոյում Հիսուս Քրիստոսի՝ պարզած ձեռքերով ահռելի քանդակի ուրվագծին։
Առեղծվածային կադրը ֆիքսել է տեղի բնակիչ Ալֆրեդո Լո Բրուտոն, որի խոսքով՝ ամպամած երկինքը ճեղքված արևի շողերը չափազանց հետաքրքրիր պատկեր էին ստեղծել։
«Սովորաբար ես սոցցանցերում լուսանկարներ չեմ հրապարակում, բայց այս անգամ չէի համբերում՝ երբ եմ հրապարակելու դրանք, քանի որ ցանկանում էի, որ որքան հանարվոր է շատ մարդ տեսնի այդ գեղեցկությունը», — նշեց իտալացին։
Ուղղակի հիասքանչ է․․․