Մալաթիայում երկրաշարժից զոհված հայ ամուսինների մանկահասակ երեխաներից մեկը հիվանդանոցում մահացել է

Մալաթիայում երկրաշարժից զոհված հայ ամուսինների մանկահասակ երեխաներից մեկը հիվանդանոցում մահացել է։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ընտանիքի հարազատները։

Ավելի վաղ «Արմենպրես»-ը հայտնել էր, որ ավերիչ երկրաշարժի հետևանքով Մալաթիայում զոհվել էին ազգությամբ 2 հայեր, որոնք ամուսիններ էին: Նրանց երկու երեխաները գտնվում էին հիվանդանոցում։

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը այս պահի տվյալներով 1760 է, վիրավորվել է 12068 մարդ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ