Ալլա Պուգաչովայի նոր սանրվածքը բուռն քննարկման առիթ է հանդիսացել

Ռուսական էստրադայի պրիմադոննան փորձարկումներ է կատարում իր արտաքինի հետ. վերջերս նա իր  երկրպագուներին ներկայացել է նոր սանրվածքով:

Ալլա Պուգաչովան ակտիվորեն պատրաստվում է իր 70-ամյա հոբելյանին նվիրված տոնական համերգին, որն անցկացվելու է Կրեմլում: Ելույթին ընդառաջ երգչուհին որոշել է փոխել սանրվածքը: Նա սովորաբար գանգուր սանրվածքով և ավելի բաց գույնի վարսերով էր ներկայանում:

Այս մասին երգչուհու երկրպագուները տեղեկացել են հեռուստահաղորդավար Արթուր Գասպարյանի ինստագրամյան էջից, որտեղ նա համատեղ լուսանկար է հրապարակել Պուգաչովայի հետ: Լուսանկարն արվել է համերգի փորձերից մեկի ժամանակ:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ