29-ամյա Շեմ Դեվիսը հայրիկ է դարձել 15 տարեկանում, իսկ պապիկ՝ 29-ում: Նա դեռ դպրոցական էր, երբ ծնվեց նրա աղջիկ Թիան: Այժմ՝ 14 տարի անց նրա աղջիկ Թիան երեխա է ունեցել Գրեյսի անունով՝ իր 29-ամյա հորը դարձնելով Մեծ Բրիտանիայի ամենաերիտասարդ պապիկը:
Երբ նա գնացել էր հիվանդանոց իր թոռնիկին տեսակցության, բուժաշխատողներին թվացել է, թե նա երեխայի հայրիկն է: Երիտասարդ մայրիկի ծնողները շատ երջանիկ են, սակայն միասին արդեն վաղուց չեն ապրում:
Գրեյսիի ծննդից մեկ շաբաթ անց Թիան նույնպես դարձել է 15 տարեկան: Նա իր ծննդյան տարդարձը նշել է հիվանդանոցում, սակայն ասել է, որ իր համար լավագույն նվերը իր երեխան է: