Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակմանը

Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման վերաբերյալ Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին ասել է, որ «երկրի քաղաքական իշխանությունների և անվտանգության մարմինների հատուկ հրահանգով իրականացվում է բարձր մակարդակի հետաքննություն՝ պարզելու գործողության շրջանակը և հարձակվողի շարժառիթը»:

«Նախաքննությունը ցույց է տվել, որ հարձակվողի դրդապատճառն անձնական է եղել: Հետաքննության արդյունքների մասին կտեղեկացվի լրատվամիջոցներին»,- հավելել է նա:

Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման նոր հանգամանքներ են բացահայտվել. Թեհրանի ոստիկանապետ Հոսեյն Ռահիմին ասել է, որ դեսպանատան վրա հարձակվողը Իրանի քաղաքացի է եղել, իսկ նրա կինը՝ Ադրբեջանի քաղաքացի:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ձերբակալվածն ասել էր, որ անձնական և ընտանեկան խնդիրներ ունի, ինչը պատրվակ է ծառայել իր արարքի համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ