Ճապոնիայում սկսել են 3000 բադ ոչնչացնել թռչնագրիպի բռնկման պատճառով

Ճապոնիայի Սայտամա պրեֆեկտուրայում թռչնագրիպի նոր բռնկում է գրանցվել, սկսվել է մոտ 3 հազար բադերի ոչնչացումը, ասվում է տեղի վարչակազմի հաղորդագրության մեջ։

«Նախորդ օրը Գյոդա քաղաքի թռչնաբուծական ֆերմայում կասկածելի դեպք է հայտնաբերվել։ Այսօր մանրազնին ստուգման արդյունքում հաստատվել է բարձր ախտածին թռչնագրիպով վարակվածություն»,- հայտնել են վարչակազմից՝ նշելով, որ սկսվել է մոտ 3000 բադի ոչնչացումը։

Ֆերմայի շուրջ երեք կիլոմետր շառավղով թռչունների տեղափոխման համար կարանտին է մտցվել։ Սպասվում է, որ ֆերմայի և տեխնիկայի ախտահանումը կավարտվի մինչև հունվարի 29-ը։

Վերջին բռնկումով Ճապոնիայում այս սեզոնին թռչնագրիպի պատճառով ոչնչացված թռչունների թիվը մոտենում էր 11 միլիոնի: Սա հակառեկորդ է։ Նախորդ սեզոնին, որն ամենաշատ վնասը հասցրեց թռչնագրիպի պատճառով թռչնաբուծական արդյունաբերությանը, 2020 թվականի նոյեմբերից մինչև 2021 թվականի մարտի վերջ ժամանակահատվածն էր, երբ ոչնչացվել է 9,87 միլիոն հավ, գրանցվել է 52 բռնկում 18 պրեֆեկտուրաներում: Մասնագետները վարակների թվի աճը կապում են չվող թռչունների սովորականից շուտ ժամանումով՝ արդեն սեպտեմբերի վերջին, և վիրուսի տարածմամբ տարբեր շրջաններում։ Թռչնագրիպը ճապոնական ձվի գների 29 տարվա առավելագույնին հասնելու պատճառ էր դարձել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ