Արարատ Միրզոյանը Թուրքիայից Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավեր է ստացել

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավեր է ստացել Թուրքիայից։

Այս մասին ԱԳ նախարարը հայտարարել է ԱԺ-ում և տեղեկացրել իր հնարավոր մասնակցության մասին։

«Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն այս պահին չկա։
Սակայն, ինչպես նախորդ տարի, այս տարի ևս Թուրքիայի ԱԳ նախարարության կողմից հրավեր եմ ստացել մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին, և ըստ ամենայնի, կմասնակցեմ այդ ֆորումին»,–ասաց Միրզոյանը, հավելելով, որ դա կարևոր է նաև երկխոսությունը շարունակելու, զարգացնելու և առարկայական արդյունքների հասնելու համար»,-ասել է նախարարը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ