Հենրիխ Մխիթարյանը երկրպագուներին պատմել է հայրենիքի ու իր մասին

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը Where are you from (Որտեղի՞ց ես) հաղորդաշարի ժամանակ պատմել Հայաստանի, հայ ժողովրդի և հայկական ավանդույթների մասին։

Տեսահոլովակը հրապարակվել է ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան պաշտոնական էջում։

Տեսահոլովակի սկզբում Մխիթարյանը նաև թղթի վրա նկարում է Հայաստանի և Արցախի քարտեզները, ապա ցույց է տալիս, թե որտեղ է գտնվում Երևանը։

Նա Հայաստան այցելողներին խորհուրդ է տալիս լինել Սևանա լճում, Խոր Վիրապում, որտեղից կարելի է տեսնել նաև Արարատ լեռը։

Հայ մարզիկը պատմում է նաև Երևանի մասին՝ նշելով, որ այն շատ գեղեցիկ է հատկապես ամռանը։ Մխիթարյանը նշում է, որ կցանկանա կարիերան ավարտելուց հետո վերադառնալ Երևան։

Հենրիխ տեսահոլովակում պատմում է նաև իր հոր` հայտնի ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի մասին։

«Ինձ համար պատիվ է եղել խաղալ Հայաստանում և ներկայացնել ազգային հավաքականը»,– ասել է նա։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ