«Չե՛մ ենթարկվելու Ադրբեջանի պայմաններին». Ռուբեն Վարդանյան

«Մենք երեք ճանապարհ ունենք. մեկը՝ ենթարկվում ենք, կամաց-կամաց ինտեգրացվում ենք Ադրբեջանին, երկրորդը՝ ստեղից դուրս ենք գալիս, երրորդը՝ պայքարում ենք:

Ես իմ որոշումը կայացրել եմ սեպտեմբերի 2-ին. ես էստեղ եմ, պայքարում եմ, չե՛մ գնալու, չե՛մ ենթարկվելու Ադրբեջանի պայմաններին»,- Ստեփանակերտի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

Նա նշեց, որ ծանր ճանապարհ է սպասվում. «Ե՛վ քրտինք է լինելու, և՛ արյուն է թափվելու, և՛ շատ աշխատանք է պահանջվելու: Բայց եթե մեր մեջ էդ ուժը զգանք, որ իրար հավատում ենք, որ անկախ Արցախն ամենակարևորն է, վստահ եմ՝ ոչ թե մենակ մենք ենք դա զգալու, այլև՝ աշխարհը»,- ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ