Ղարաբաղում հնարավորության դեպքում Ռուբեն Վարդանյանին ծեծելով կլարեն

Այն, որ  Ռուբեն Վարդանյանի  պետնախարարի պաշտոնում նշանակումը ոչ միանշանակ է ընդունվել Լեռնային Ղարաբաղում, դա միանշանակ է։ Ընդ որում Ռուբեն Վարդանյանի  անձը անընդունելի է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հայության, այլ նաև իշխանության կողմից։

Ակնհայտ է նաև, որ  Ադրբեջանի կողմից արդեն 12 օր փակված Լաչինի միջանցքի թեմայի շուրջ Ռուբեն Վարդանյանը  ցանկանում է քաղաքական դիվիդենտներ շահել։  Ամեն առավոտ ներկայացնում է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և  շտապում է լավ նորությունները անձամբ հայտնել՝ այդ կերպ տպավորություն ստեղծելով,  թե ինքն է հարց լուծողը։

Վարդանյանի և ԼՂ իշխանությունների միջև տարաձայնությունները  էլ ավելի ակնհայտ դարձան, երբ վերջինս հայտարարեց, թե հանրահավաք են անելու, սակայն ժամեր անց, նկատելով որ իր այս նախաձեռնությունը չի ընդունվել իշխանության մյուս ներկայացուցիչների կողմից,  ստիպված եղավ չեղարկել։

Ինչպես մեկնաբանում է ԼՂ իշխանություններին մոտ կանգնած մեր աղբյուրը՝  Ղարաբաղում բոլորի համար էլ պարզ է, որ Ռուբեն Վարդանյանը ուղարկված է  Մոսկվայից, հակառակ դեպքում վաղուց ծեծելով կլարեին Ղարաբաղից։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ