«Ամոթ միջազգային հանցագործի ձեռքը սեղմող և ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը ֆինանսավորողներին»

Մինչ Ալիևի ռեժիմը Արցախի 120 հազար մարդու պահում է լիակատար շրջափակման մեջ՝ որպես պատանդ և զրկում գազամատակարարումից, Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան և Հունգարիան դեկտեմբերի 17-ին համաձայնագիր են ստորագրել՝ ի լրումն գազ-նավթային հարաբերությունների՝ Եվրոպա ադրբեջանական էլեկտրաէներգիա մատակարարելու մասին։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետուիթյան պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն ու նշել, որ ստորագրմանը ներկա է եղել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և ողջունել Ալիևին։

Գրառման մեջ նաև ասված է․

«Ամոթ այս առաջնորդներին միջազգային հանցագործի հետ ձեռքսեղելու և ադրբեջանի ցեղասպանական քաղաքականությանը ֆինանսավորելու համար»։

Գրառմանը կից Բեգլարյանը նաև լուսանկար է հրապարակել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ