Որոշ ծնողներ բողոքում են, որ երկվորյակներին մեծացնելը դժվար է։ Չես հասցնում հետևել մեկին, երբ արդեն երկրորդն է մի անկարգություն անում։ Բայց ինչ կարող ենք ասել նրանց մասին, ովքեր միանգամից հինգ երեխաների ծնողներ են դարձել:
Այսօր ՁԵզ կներկայացնենք Ադամ և Դանիել Բասբիների ընտանիքին, որոնք վեց երեխա ունեն, որոնցից հինգը միաժամանակ են ծնվել։ Իհարկե, դժվար է հավատալը, բայց դա իրականություն է։
Տան հայրը խոստովանում է, որ աղջիկների այդ քանակության հետ շատ դժվար է և նրա մոտ նույնիսկ դեպրեսիա է սկսվել։«Ես զգում էի, որ սիրո, խելքի, մտքերի ամեն մի մասնիկը ես ընտանիքիս և աղջիկներիս էի տալիս։ Օրվա վերջում ես ինձ դատարկված էի զգում»։