«Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի շահերը համընկնում են միջանցքի հարցում, ինչպես նաև այլ հարցերում».Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ամենադժոխային վիճակից անգամ դուրս գալու ելք կա, ծանր ելք անշուշտ, երբ ճիշտ ես ախտորոշում իրավիճակը:
Իրավիճակը, իմ կարծիքով, հետևյալն է.

1. Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի շահերը համընկնում են միջանցքի հարցում, ինչպես նաև այլ հարցերում,

2. Առանց Ռուսաստանի հետ լռելյայն համաձայնության, ադրբեջանցի «բնապահպանները» նման քայլի չէին գնա,

3. Ռուսաստանը, առաջնորդվելով բացառապես իր շահերով (որ երկիրը չէ, որ իր շահերով է առաջնորդվում), փորձում է բարեկամ Հայաստանի հաշվին սակարկել Ադրբեջանի և Թուրքիայի հետ, ճիշտ ինչպես 1920-ին:

4. Ռուսաստանը Հայաստանի ներսում ունի Հայհեղկոմի նման մի կառույց/ընդդիմության մի թև, որը ամեն կերպ արդարացնում է Վլադիմիր Պուտինին և ամեն ինչում մեղադրում է Նիկոլ Փաշինյանին, ճիշտ ինչպես 1920-ին, երբ հայ բոլշևիկների միակ պրոբլեմը և Հայաստանի դժբախտությունների աղբյուրը իշխող ՀՅԴ-ն էր:

5. Երբ բոլշևիկներն ու քեմալականները համագործակցաբար վերացնում էին Հայաստանի անկախությունը, հայ բոլշևիկները արևելքից, այդ թվում՝ Իջևանից, կռվում էին արյունաքամ Հայկական բանակի դեմ:
Շարունակելի…»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ