«Հիմա Ադրբեջանը կուտակել է բավարար ուժ Արցախի հարցը վերջնականապես լուծելու համար». Արթուր Դանիելյան

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երկու տարի առաջ Ադրբեջանը հյուծված էր: Նրանք ֆիզիկապես անկարող էին շարունակել պատերազմը և նույնիսկ հանձնված Շուշին չէին կարողանա պահել: Օգնության հասավ Մոսկվան: Ռուս խաղաղապահները զինաթափեցին հայերին ու Ադրբեջանին հանձնեցին ևս մի քանի ռազմավարական բարձունք, իսկ Հայաստանում գրավեցին «ընդդիմադիր» դաշտը` դուրս մղելով ու արգելափակելով բոլոր առողջ ուժերին:

Հիմա Ադրբեջանը կուտակել է բավարար ուժ Արցախի հարցը վերջնականապես լուծելու համար: Կուտակել է ու անցել է գործի:

Այս ամենում առանցքային դեր խաղացին նրանք, ովքեր Երևանում պահանջում էին օր առաջ պատերազմը կանգնեցնել, իսկ հետո պատերազմը կանգնեցնողին վերակենդանացրին: Սրանք փաստեր են: Չոր փաստեր:
Հիմա նույն մարդիկ ռազմատենչ կոչեր են անում, բայց ինչպես միշտ ենթադրում են, որ առաջին գծում պիտի ուրիշները լինեն: Ուրիշները պիտի զոհվեն, որ իրենք Սոկարի հետ նավթ ծծեն…»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ