«Նա, ով նախանձում է, ունի սև էներգիա»․ Նատալիա Ռոտենգերգ

Հիշեցնենք,Ռուսաստանի հայտնի միլիարդատեր Արկադի Ռոտենբերգի նախկին կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, ամուսնացել է ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի հետ։

Ռոտենբերգն Instagram-ի իր էջում Արզաքանցյանի հետ լուսանկար է հրապարակել և գրել. «Ծանոթացեք, ներկայիս կողակիցն է»։ Ռոտենբերգի հետևորդները շնորհավորել են նրան` ընտանեկան երջանկություն ու փոխադարձ սեր մաղթելով զույգին։

Հիշեցնենք, որ Նատալյան Արկադի Ռոտենբերգի հետ ապրել է 8 տարի, իսկ ամուսնալուծվել են 2013–ին։ Նրանք երկու երեխա ունեն։ Ինչ վերաբերում է Տիգրան Արզաքանցյանին, ապա նա նույնպես ամուսնալուծված է, ունի երեք երեխա: Նատալյան առանց ամուսնու էլ է կարողացել մեծ հաջողությունների հասնել։ Նա անգամ երկու ընկերություն է հիմնել Հայաստանում` շինարարական և գինեգործական։

Իսկ ինչ վերաբերում է ՀՀ ԱԺ պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանին, ապա բազմաթիվ հրապարակումներ են եղել, որ նա Փարիզի արվարձանում 1,5-2 մլն եվրո գնահատվող առանձնատներից մեկի սեփականատերն է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ