Իրանը Հայաստանին հակատանկային հրթիռային համակարգեր և հրթիռներ չի փոխանցել․ ՊՆ

Տեղեկությունը, թե Իրանը Հայաստանին է փոխանցել հակատանկային հրթիռային համակարգեր և 600 հրթիռ, իրականությանը չի համապատասխանում:

Այս մասին լրատվամիջոցների հարցին ի պատասխան հայտնել է ՀՀ Պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը։

Նշենք, որ տեղեկությունը երեկ հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով իրենց հավաստի աղբյուրներն ու նշելով, թե «Իրանի ու Հայաստանի ռազմական համագործակցության ավելի ու ավելի ցնցող մանրամասներ են հայտնի դառնում»: Ըստ ադրբեջանական «հավաստի աղբյուրների՝ հոկտեմբերի վերջին, Իրանը, գաղտնի, իրանական արտադրության 600 հրթիռ է ուղարկել Հայաստան»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ