«Պատմական փորձը ցույց է տալիս, որ հակամարտությունները չեն կարող հավերժ լինել»․ Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միջազգային իրավունքի և արդարության սկզբունքի հիման վրա Բաքվի և Երևանի միջև խաղաղություն և անվտանգություն ապահովելու դարաշրջանի և ժամանակի հրամայականն է անվանել։

«Պատմական փորձը ցույց է տալիս, որ հակամարտությունները չեն կարող հավերժ լինել։ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և անվտանգության ապահովումը միջազգային իրավունքի և արդարության սկզբունքի հիման վրա դարաշրջանի և ժամանակի հրամայականն է», — ասել է Ալիևը՝ երեքշաբթի օրը Բաքվում կայացած Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի ընթացքում։

Ալիևը նշել է, որ ներկայումս «երբ ձևավորվում է նոր աշխարհակարգ, որն ուղեկցվում է միջազգային հարաբերությունների համակարգում լուրջ ցնցումներով, անհրաժեշտություն է առաջացել, որ քաղաքական կուսակցությունները և միջազգային կազմակերպությունները վերագնահատեն իրենց դիրքորոշումներն ու հնարավորությունները՝ ազդելու տարբեր իրադարձությունների վրա»:

Նա նշել է, որ սա զգայուն և առաջնահերթ խնդիր է նաև Ադրբեջանի համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ