Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգյանը, իր ակտիվ աջակցությունն է հայտնում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը:

Նա այսօր օրերին սոցիալական ցանցի իր էջում պարբերաբար տարածում է նախաձեռնության հետ կապված հրապարակումներ:

Վերջինս նաև գրառում է արել՝ այդ կերպ ևս ընդգծելով իր աջակցությունը:

Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով (Անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը), սակայն նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ