Ինչպես է 3-ամյա փոքրիկը խաղում հսկա պիթոնի հետ

Ձեզ ենք ներկայացնում  Ինդոնեզիայում նկարահանված  տեսանյութ, որտեղ փոքրիկ տղան խաղում է հսկայական պիթոնի հետ:

Նա առանց վախի քաշելով պիթոնի գլխից փորձում է վրան նստած քշել կամ որպես բազկաթոռ է օգտագործում՝ նստելով սողունի գալարների վրա:

Պիթոնը որևէ ագրեսիա չէր ցուցաբերում, ժամանակ առ ժամանակ փորձելով փախչել երեխայից:

Հավանական է, որ տեսահոլովակը նկարահանվել է այն տանը, որտեղ ապրում է երեխան: Տեսահոլովակը նկարահանողը շատ հանգիստ էր արձագանքում մահացու վտանգավոր օձի հետ երեխայի խաղին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ