Ձեզ ենք ներկայացնում Ինդոնեզիայում նկարահանված տեսանյութ, որտեղ փոքրիկ տղան խաղում է հսկայական պիթոնի հետ:
Նա առանց վախի քաշելով պիթոնի գլխից փորձում է վրան նստած քշել կամ որպես բազկաթոռ է օգտագործում՝ նստելով սողունի գալարների վրա:
Պիթոնը որևէ ագրեսիա չէր ցուցաբերում, ժամանակ առ ժամանակ փորձելով փախչել երեխայից:
Հավանական է, որ տեսահոլովակը նկարահանվել է այն տանը, որտեղ ապրում է երեխան: Տեսահոլովակը նկարահանողը շատ հանգիստ էր արձագանքում մահացու վտանգավոր օձի հետ երեխայի խաղին: