Պարը ցանկացած տարիքի համար լավ մարզավիճակում լինելու միջոց է: Այդ զբաղմունքը, օգտակար լինելուց զատ նաև հաճելի է:
Ապացուցված է , որ պարի միջոցով հնարավոր է կանխել ընկճախտն ու ավելի ինքնավստահ դառնալ:
Այսօր ընկճախտը դեռահասների շրջանում ավելի լայն տարածում ունի, իսկ վերջերս հրապարակված ուսումնասիրության համաձայն՝ պարային շարժումներ ընդգրկող թերապիան ոչ միայն օգնում է ազատվելու, այլև պայքարելու սթրեսի դեմ, քանի որ այն կարգավորում է օրգանիզմում սերոտոնինի ու դոփամինի մակարդակը:
Այս տեսանյութը դիտելուց հետո մի լավ կլիցքաթափվեք․․․․