ԱԺ պատգամավորները կմեկնեն Բրատիսլավա

Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, հանձնաժողովի փոխնախագահ Լուսինե Բադալյանը և նույն հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Հունանյանը նոյեմբերի 7-11-ը աշխատանքային այցով կլինեն Սլովակիայի Հանրապետության մայրաքաղաք Բրատիսլավայում։

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի ստորագրած կարգադրությունից։

Պատգամավորների այցի նպատակը առողջության համապարփակ ապահովագրության ուսումնասիրությունն է։

Միջոցառումը նախաձեռնել է Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI)։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ