«Մոսկվան պատասխան միջոցներ կձեռնարկի ԵՄ-ի կողմից իր սառեցված ակտիվների բռնագրավման դեպքում».Զախարովա

Ռուսաստանը համապատասխան պատասխան միջոցներ կձեռնարկի, եթե Եվրամիությունը որոշում ընդունի սառեցված ռուսաստանյան ակտիվները բռնագրավելու վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 27-ին կայացած ճեպազրույցում հայտարարել Է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Եթե բանը հասնի ռուսաստանցիների ակտիվների կամ մեր պետական պահուստների բռնագրավմանը, ապա Ռուսաստանն ի պատասխան համապատասխան միջոցներ կձեռնարկի»,-ասել Է նա:

Զախարովան «գողություն» Է որակել ԵՄ-ում Ռուսաստանի ակտիվների նկատմամբ Բրյուսելի գործելակերպը: Դիվանագետը նաեւ նշել Է, որ Բրյուսելի կողմից ռուսաստանյան ակտիվների բռնագրավումը «գերեզման կդնի ԵՄ-ի համբավը»:

«Այդ ամենը կեղծ իրավաբանական վարժություններ են, դրանց իրագործման դեպքում վերջնականապես այդ ամենը գերեզման կդնի Եվրամիության անունը՝ որպես իրավունքի գերակայության կողմնակցի»,- հավելել Է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ